Նամակը, որում արքայադուստր Դիանան Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով (լուսանկարներ)
Նամակը, որում արքայադուստր Դիանան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը։
Արքայադուստր Դիանայի ևս 35 նամակները David Lay-ի աճուրդում վաճառվել են գրեթե 115․000 դոլարով։
Նշվում է, որ աճուրդի են հանվել արքայադստեր՝ ընտանիքի ընկեր Ռոջեր Բրեմբլին հասցեագրված նամակները։
Դրանցից մեկը, որը վաճառվել է 10 հազար դոլարով, գրվել է 1996 թվականի օգոստոսին․ դրանում արքայադուստր Դիանան շնորհակալություն է հայտնում «արքայազն Չարլզի հետ իր առաջիկա ամուսնալուծությունից առաջ իր տրամադրությունը բարձրացնելու և ճաշի հրավիրելու համար»։
1995-ի հոկտեմբերի 19-ի թվագրած մեկ այլ նամակում Ուելսի արքայադուստրը Բրեմբլին զգուշացնում է չուշանալ «բոսսի»՝ Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից։