Ադրբեջանական մամուլն առանց մի րոպե վարանելու շտապել է անդրադառնալ Զարուհի Փոստանջյանի ելույթին
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին չի ճանաչում որպես ՀՀ նախագահ: Զարուհի Փոստանջյանը նաև նախագահին հարց է ուղղել, թե որտեղի՞ց նրան 70 միլիոն եվրո, որոնք վերջերս խաղացել և պարտվել է եվրոպական երկրներից մեկի խաղատանը: Իր հերթին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երբեք չի եղել խաղատանը և ինքը երբեք չի ունեցել 70 միլիոն եվրո:
«Եթե ունենայի 70 միլիոն եվրո, ապա մի մասը Ձեզ կնվիրեի: Գուցե այդ ժամանակ դուք երջանիկ լինեիք»,-պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսպիսով՝ ադրբեջանական մամուլը չի վարանում ցանկացած հարմար առիթ օգտագործել հակահայկական թեզը զարգացնելու ուղղությամբ: Այս դեպքում նրանց հարմար առիթ իսկապես տրված էր: