Երկրորդին է սպասու՞մ․ Եվգենի Պետրոսյանի կնոջը կասկածում են հղիության մեջ
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կնոջը կասկածում են հղիության մեջ։ Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ եւ Telegram-ալիքներ ուշադրություն են դարձրել Տատյանա Բրուխունովայի նկատելիորեն կլորացված որովայնին: Բացի այդ, դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում նա նախընտրում է ազատ ձեւվածքի հագուստ։
«Սթարխիթ»-ի լրագրողները միանշանակ եզրահանգում են արել. կարծես Պետրոսյանի երիտասարդ կինը երկրորդ երեխային է սպասում։ Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Տուլայի բնակչուհին երգիծաբանին ժառանգ է նվիրել, որին պապիկի պատվին Վահան են անվանել։
Բրուխունովան, սակայն, չի շտապում հերքել կամ հաստատել այդ ենթադրությունները: