«Երբ շատ հոգնած տուն ես գալիս, տեսնում այս հրաշք փոքրիկ մարդուկներին, մոռանում ես ամեն ինչ»․ Լուսինե Թովմասյանի և նրա երեխաների ջերմ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում հմայիչ գեղեցկուհին կերպարանք է ընդունել իր երեխաների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Ջերմ կադրերին կից Լուսինե Թովմասյանը կատարել է հետեւյալ գրառումը․
«Երբ իսկապես շատ հոգնած տուն ես գալիս, տեսնում ես այս հրաշք փոքրիկ մարդուկներին, մոռանում ես ամեն ինչ: Եվ ամեն ինչ դառնում է միանգամից խաղաղ և հանգիստ»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում երկու երեխաների հմայիչ մայրիկը սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Նա նուրբ ականջօղեր էրընտրել ու ժամացույց։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէր, հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։