Միհրան Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 6-ին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում (MMA) հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 6-ին: Այդ մասին 31-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:
Հարությունյանը հանդես կգա Մոսկվայում անցկացվելիք Eagles FC 35 մրցաշարում: Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ MMA-ում Միհրան Հարությունյանն անցկացրել է 4 մենամարտ, տարել 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2019 թվականի հոկտեմբերին` պարտվելով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին: