Ռուսաստանում փղերը միմյանց վրա են հարձակվել կրկեսային ներկայացման ժամանակ (տեսանյութ)
ՌԴ Կազան քաղաքի կրկեսում կիրակի ցուցադրվող ներակայացման ժամանակ փղերից մեկը հարձակվել է մյուսի վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կրկեսի ներկայացուցչին, միջադեպից ոչ ոք չի տուժել:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է փղերից մեկը հարձակվում մյուսի վրա և տապալում նրան կրկեսի հարթակի եզրամասին: Նշվում է, որ արգելապատնեշն է վնասվել, միևնույն ժամանակ մոտակա հատվածի հանդիսականները սկսել են հեռանալ իրենց տեղերից:
Միջադեպը տեղի է ունեցել «Փղերի շոուն և կրկեսի մոգությունը» խորագրով ցերեկային ներկայացման ժամանակ:
Նշվում է, որ կրկեսի հաջորդ ներկայացումը, որը պետք է կայանար 17:00-ին, չեղարկվել է «տեխնիկական պատճառներով»: