Լյովը իսպաներեն է սովորում․ նա կարող է գլխավորել Ռեալը. Bild
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը իսպաներեն է սովորում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը կարող է առաջիկայում գլխավորել «Ռեալը»։ «Արքայական» թիմը մարզելը միշտ էլ նպատակ է եղել Լյովի համար։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից հետո Լյովը հեռանալու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։