Ինչպե՞ս են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում տոնել իրանական նոր տարին. BBC News-ի անդրադարձը (լուսանկարներ)
Միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում տոնում են Նոռուզը, տոնակատարություն, որով մեկնարկում է իրանական նոր տարին և գարնան պաշտոնական գալուստը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, իրանական նոր տարին մեկնարկում է գարնանային գիշերահավասարի օրը: Այս տոնակատարությունը նշվում է հիմնականում Իրանում, Աֆղանստանում, քրդական համայնքներում, Իրաքում, Թուրքիայում, Հնդկաստանում: Այս մասին գրելով՝ պարբերականը ներկայացրել է, թե ինչպես են տարբեր վայրերում մարդիկ դիմավորում 1400 թվականն՝ ըստ իրանական օրացույցի:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի հիվանդանոցներից մեկում «Քովիդ-19»-ի դեմ պայքարող բուժաշխատողները ևս նշել են տոնը՝ սեղան գցելով հիվանդանոցում:
Թեհրանի Թաջրիշ պատմական շրջանի հրապարակում, որը մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրերից է, մարդիկ գնումներ են կատարում տարատեսակ ավանդական ուտեստներ պատրաստելու համար:
Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում, հազարավոր քուրդ բնակիչներ ևս նշել են տոնոկատարությունը երգ ու պարով:
Հնդկաստանի իրանական համայնքը տոնախմբությունը սկսել է կրակի տաճար այցելելով: Նկարում պատկերված է Մումբայի թաղամասերից մեկում գտնվող տաճարը:
Քաշմիրում մարդիկ օրն սկսել են տզրուկաբուժությամբ: Այստեղ ամեն տարի Նոռուզին բժիշկները հատուկ թերապիա են անցկացնում՝ առողջական խնդիրներից ձերբազատվելու համար:
Իրաքում մայրամուտից հետո քուրդ բնակիչները ջահեր են տանում և հրավառություն կազմակերպում լեռնային շրջաններում: