«Դու մեր ուրախությունն ես»․ Էմմիի և որդիների ջերմ լուսանկարները
Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։ Նրա կրտսեր որդին՝ Մարտինը, օրերս նշել է ծննդյան օրը. նա դարձավ 4 տարեկան։
Տարեդարձի խնջույքից երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է որդիների հետ։ Ընտանեկան ժամանցի մասին պատմող ֆոտոշարքին կից երիտասարդ մայրիկը գրել է․
«Ուզում ենք, որ միշտ ժպտաս ու լինես ուրախ։ Դու մեր ուրախությունն ես: Ծնունդդ շնորհավոր, Մարտին»։
Գրառումը և լուսանկարը՝ այս հղումով: