«Ես ստիպված եմ փակել «Холостяк» նախագիծը. Տիմատին պատասխանել է սեքսիզմի համար քննադատությանը
Շոուի մասին բացասաբար են արտահայտվել Ռեգինա Տոդորենկոն, Աննա Խիլկեւիչը եւ համացանցի շատ օգտատերերը: Տիմատին որոշել է չլռել և պատասխանել հանրությանը։ Նրա կարծիքով, TNT-ի «Холостяк» նախագիծը հետաքրքրել է անձամբ իրեն, բայց մեծ նեգատիվի պատճառով նա որոշել փակել այն:
«Ներեցեք, որ չարդարացրի ձեր սպասելիքները։ Ես փակում եմ «Холостяк» նախագիծը եւ հեռացնում եմ YouTube-ից առաջին հաղորդումը: Ես ուրախ եմ, որ ութ տարի անց Ռուսաստանում վերջապես իմացան այս հրաշալի շոուի մասին՝ իմ դեբյուտից հետո: Բայց շատ հայտնի բլոգերներ մտահոգված են աղջիկների վարքագծով։ Իրենց հարգող գեղեցկուհիները չպետք է պայքարեն ինչ-որ մեկի համար», - գրել է ռեփերը։
37-ամյա երաժիշտը ընդգծել է, որ «եզրափակիչն արդեն գաղտնազերծել են», ուստի դիտելը ոչ ոքի հետաքրքիր չէ: Սոցիալական ցանցերում վրդովմունքի մի ամբողջ ալիք է բարձրացել։ Շոուի երկրպագուներն այդպես էլ չեն հասկացել՝ կատակ է դա, թե ոչ, ուստի սկսել են համոզել երաժշտին ուշադրություն չդարձնել հեյթին։
Չարախնդիրները, ընդհակառակը, ուրախացել են Տիմուր Յունուսովի գրառումից եւ ասել են, որ դա ճիշտ որոշում է: Ավելի ուշ TNT ալիքն իր պաշտոնական էջում հայտնել է, որ առաջին թողարկումը հեռացրել է Տիմատիի խնդրանքով: