ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ձեւաչափով կորոնավիրուսի պատճառով
Եվրամիության անդամ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը նշանակվել է մարտի 25-26-ին, կկայանա տեսակոնֆերանսի ռեժիմում կորոնավիրուսի աճող ցուցանիշների պատճառով, հաղորդում է DW-ը:
Դա 2020 թվականի կեսերից ԵՄ բարձր օղակների շրջանում անցկացվող առաջին հանդիպումն է, որը հարկավոր է անցկացնել այդ ձեւաչափով:
Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել առկա ձեւաչափով Բրյուսելում: Դրա օրակարգում են համավարակի դեմ պայքարն ու պատվաստումների արշավի արագացումը:
Բացի այդ, հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապագան: