Այդ ամուսնության մեջ մենք երեքով էինք. Լեդի Դիի լուսանկարները, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ նա դժբախտ էր (Տեսանյութեր և լուսանկարներ)
Այն, որ Ուելսի արքայադստեր և Արքայազն Չարլզի ամուսնությունը դատապարտված էր, հասկանալի էր ամենասկզբից, ու իհարկե, այստեղ իրենց դերակատարումն ունեին պապարացցիները:
Լուսանկարիչները ուշի ուշով հետևում էին ամուսնական զույգի յուրաքանչյուր քայլին, անգամ ժեստին, ամեն մի ժեստի փոփոխությանը:
Թեև Լեդի Դին փորձում էր թաքցնել անձնական ցավը և իր հրաշք ժպիտով ուրախացնել երկրպագուներին, բայց երբեմն իսկական զգացմունքները նրա դուրս էին պոռթկում և հայտնվում պապարացցիների ուշադրության կենտրոնում:
Չարլզի արարքը քիչ էր մնում ստիպեր Դիանային հրաժարվել նրա հետ ամուսնությունից
Հարսանեկան արարողությունից առաջ Լեդի Դին իր փեսացուի մոտ գտնում է մի թևնոց, որի հասցեատերը ոչ թե ինքն է, այլ Կամիլա Պարկեր Բոուլզը:
Դիանան շոկի մեջ էր, չէ որ ավելի վաղ Արքայազնը նրան հավաստիացնում էր, որ Կամիլայի հետ սիրավեպը մնացել է անցյալում, և հիմա նրանք միայն ընկերներ են :
Բայց Դիանայի քույրերը նրան համոզում են ուշադրություն չդարձնել այդ ամենին և որպեսզի ամուսնական արարողությունը անպայման կայանա:
«Երբ ես գնում էի խորանի մոտ, աչքերով փնտրում էի Կամիլլային», — ավելի ուշ խոստովանել է Լեդի Դին:
Եվ նա եղել է այնտեղ:
Իր մրցակցուհու կերպարը իր ամուսնական արարողությանը սև գլխարկով և փետուրներով ընդմիշտ մխրճվել էր Դիանայի գիտակցության մեջ: