Կորեական BTS փոփ խումբը Գինեսի ռեկորդ է սահմանել
Հարավկորեական K-Pop BTS խումբը իր Dynamite հիթով գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։
Կազմակերպությունը թվիթերյան էջում գրել է, որ երաժիշտները ռեկորդ են սահմանել «YouTube Premiere-ում երաժշտական տեսահոլովակի միաժամանակ դիտողների համար»: BTS-ի Dynamite երգի տեսահոլովակը միաժամանակ դիտել է ավելի քան 3 միլիոն մարդ:
2020-ին Գինեսի ռեկորդների գիրքը խմբի Map of the Soul: 7 ալբոմը անվանեց «Հարավային Կորեայի ամենավաճառվող ալբոմը»: