Ջենիֆեր Լոպեսը հարսանեկան զգեստով լաուսանկարներ է հրապարակել
Ջենիֆեր Լոպեսն իր Instagram-ում հրապարակել է կադրեր, որոնք արվել են նկարահանման հրապարակում։ Լուսանկարում նա հարսանեկան շքեղ զգեստով է՝ Ջեյ Լոն հարսնացուի կերպարում է հանդես գալիս։ Նկարահանումները տեղի են ունենում Դոմինիկյան Հանրապետությունում։ Սյուժեի համաձայն՝ Լոպեսի հերոսուհին հարսանեկան հանդիսություն է կազմակերպում լողափում: Կադրերում երգչուհին առանց կոշիկների է, նա կերպարանք է ընդունել ավազին, կրում է կիսաթափանցիկ զգեստ։
Կատակերգությունում Լոպեսի հետ միասին նկարահանվում են Չիչ Մարինը, Դ'Արսի Կարդենը, Դեսմին Բորխեսը եւ Ջոշ Դյուամելը:
Հատկանշական է, որ հարսանեկան զգեստով լուսանկարները երգչուհին հրապարակել է փեսացուի հետ բաժանման լուրերից հետո։ ԶԼՄ-ներում հայտնված լուրը վշտացրել է աստղային զույգի երկրպագուներին։ Սիրահարները խոստովանել են, որ հարաբերություններում խնդիրներ ունեն, բայց նրանք աշխատում են դրանց հետ, եւ բոլոր ուժերով ձգտում են պահպանել իրենց միությունը: Նախօրեին Ռոդրիգեսը ժամանել է Դոմինիկյան Հանրապետություն եւ Ջենիֆերի հետ ապրում է Կարիբյան ծովի ափին գտնվող շքեղ առանձնատանը: Պապարացիները գաղտնի ներխուժել են աստղի առանձնատուն եւ նկարահանել զույգի նուրբ գրկախառնություններն ու կրքոտ համբույրները:
Հնարավոր է, որ վերամիավորումից հետո Լոպեսը վերջապես կորոշի հարսանիք անել։ Երգչուհին արդեն երկու անգամ հետաձգել է պսակադրությունը։