Սպիտակ տունը չեղյալ հայտարարեց Զատկի ձվի գլորման արարողությունը
Սպիտակ տունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով արդեն երկրորդ տարին է չեղյալ հայտարարում Զատկի ձվի գլորման արարողությունը։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Ջիլ Բայդենի պաշտոնական ներկայացուցչին:
«Բայդենները հույս ունեն շարունակել այս ավանդույթը 2022 թվականին»,- մեջբերում է առաջին տիկնոջ խոսնակ Մայքլ ԼաՌոսը:
Ըստ նրա, առաջիկայում վարչակազմը մի քանի հազար Զատկի ձու կուղարկի պատվաստումների կետեր և հիվանդանոցներ: ԼաՌոսը նաև հորդորեց բոլորին շարունակել դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու պատվաստվել:
Միացյալ Նահանգներում Զատիկից հետո առաջին երկուշաբթի օրը ձու գլորելու ավանդույթն է՝ առաջին տիկնոջ և հրավիրված երեխաների մասնակցությամբ: Միջոցառումը տեղի է ունենում Սպիտակ տանը: Այս ավանդույթները ավելի քան երկուդարյա պատմություն ունի: