«Գեղեցկություն»․ Դիանա Գրիգորյանի ոճային կերպարը
Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ոճային ու հմայիչ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան կրում է կանաչ երանգի կոմբինեզոն, բաց երանգի բարձրակրունկներ։ Վարսերը հավաքված են ետ, նախապատվությունը տվել է վառ շպարին։ Հրապարակմանը կից Դիանա Գրիգորյանը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկություն», «Փերի»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան նվազագույն շպարով էր։ Նա կրում էր բաց երանգի բլուզ, ալիքավոր վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։