Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։