«Ես Քիմ Քարդաշյանը չեմ». Եվա Պոլնան ավելորդ քաշի պատճառով հիստերիա է բարձրացրել
Instagram-ը շարոնալում են ցնցել է «գեր» սկանդալները։ Սկզբում Աննա Սեմենովիչը, Անֆիսա Չեխովան էին, իսկ այժմ Եվա Պոլնան։ Երգչուհին ստիպված է եղել իր հետեւորդների մոտ արդարանալ սեփական քաշի համար: Եվա Պոլնային հոգնեցրել են իր քաշի մասին մեկնաբանությունները, եւ աստղը որոշել է մեկընդմիշտ փակել այդ թեման։
Հոգնեցրիք։ Գիրացել է, նիհարել է, թմբլիկ է, չորացած է։ Ձեզ հետ ամեն բան նորմա՞լ է, - վրդովվել է արտիստուհին։ - Եթե տեղյակ չեք, բացատրեմ՝ ուրիշի քաշով այսպես ակտիվորեն հետաքրքրվելը պերվերսիա է՝ սեռական այլասերում։ Նույնն է, ինչ ուրիշի ոչ թարմ ներքնազգեստը հոտհոտեք եւ այլն: Սովորաբար դրա մասին չեն խոսում։ Մենք ամբողջ շաբաթ լարված աշխատում ենք եւ մոռանում ենք ուտելու մասին, այնուհետեւ հանգստանում ենք եւ ուրախանում կյանքով՝ այտերը դառնում են վարդագույն եւ կլորիկանում են։ Այդպես լինում է ։ Մարդը կարող է հիվանդանալ, սիրահարվել, տխուր լինել, շատ ուրախանալ: Նա կենդանի էակ է։ Ես նույնպես կին եմ: Ոչ ֆենոմեն, ոչ աշխարհի ամենագեր էակը։ Կան նաեւ շատ անհաջող լուսանկարներ եւ տեսանյութեր:
Վիրավորված աստղը նշել է, որ ինքը Քիմ Քարդաշյանը չէ, որի հետ ապրում են օպերատոր, լուսավորող եւ դիմահարդար: Եւ բոլորի համար կատարյալ լինել չի պատրաստվում։
Իսկ բոլոր նրանց, ովքեր իսկապես անհանգստանում են ինձ համար, հայտնում եմ՝ ամեն ինչ կարգին է։ Ես այնպիսինն են, ինչպիսին վերջին մի քանի տարիների ընթացքում եմ եղել։ Հասակս 165, հագուստի չափսը՝ 48-50, - չափազանց հետաքրքրասերների համար մանրամասնել է Պոլնան։