ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ասպիրինը նվազեցնում է մահացությունը կորոնավիրուսից
Ասպիրինի փոքր չափաբաժինը կորոնավիրուսով հիվանդների շրջանում նվազեցնում է մահացությունը: Դա բացահայտել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, գրում է ՌԻԱ Նովոստին;
«Երբ իմացանք թրոմբների և COVID-19-ի կապի մասին, հասկացանք, որ ասպիրինը, որն օգտագործվում է ինսուլտը և սրտի կաթվածները կանխելու նպատակով, կարող է կարևոր լինել COVID-19 հիանդների համար», – ՌԻԱ-ն մեջբերում է գիտնական Ջոնաթան Չաուի խոսքերը:
Գիտնականները 2020 թվականի մարտից հուլիս ամիսներին ամերիկյան հիվանդանոցներում հետևել են 400 հիվանդի առողջական դինամիկային: Պարզվել է, որ ասպիրինը 44%-ով նվազեցրել է թոքերի մեխանիկական օդափոխության, 43%-ով վերակենդանացման, 47%-ով հիվանդանոցային մահվան հավանականությունը:
Չաուն ասաց, որ հույս ունի, որ սա կօգնի ասպիրինի հետագա հետազոտություններին, քանի որ դա էժան և մատչելի դեղամիջոց է:
«Այս կապը գտնելը մեծ ձեռքբերում է նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել COVID-19-ի ազդեցությունների շրջանակը»,- եզրափակեց գիտնականը: