Մեծ Բրիտանիայում չափահաս քաղաքացիների կեսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մեծ Բրիտանիայի չափահաս քաղաքացիների կեսն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նշել է, որ իրենք այդ ցուցանիշին են հասել մարտի 19-ին ռեկորդային՝ 660 հազար 276 մարդու պատվաստելու արդյունքում:
Մարտի 19-ին AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայում բնակչության պատվաստումն իրականացվել է AstraZeneca և Pfizer պատվաստանյութերով:
Բնակչությանը պատվաստելու ցուցանիշով առաջատարն Իսրայելն է, որին հաջորդում են Միացյալ Արաբական Էմիրությունները, Չիլին, ապա արդեն Մեծ Բրիտանիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ