ԱՄՆ-ը և Չինաստանը Ալյասկայում հանդիպման արդյունքում պայմանավորվել են խուսափել բախումներից
ԱՄՆ-ը և Չինաստանը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են խուսափել թյուրիմացություններից և բախումներից: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով չինական կողմի հայտարարությունը:
Զեկույցի համաձայն՝ ՉԺՀ-ն և Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանավորվել են «պահպանել երկխոսությունն ու շփումները, զարգացնել փոխշահավետ համագործակցություն, կանխել թյուրիմացություններն ու սխալ դատողությունները և խուսափել բախումներից և առճակատումներից»:
Ինչպես նշվել է, երկու կողմերն էլ հույս են հայտնել երկխոսությունը բարձր մակարդակով շարունակելու վերաբերյալ:
Բացի այդ, նրանք պայմանավորվել են ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ` կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: