«Ինչ բարդ ու շատ պարզ երեւույթ ես դու, երջանկություն». Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու հետ
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Ուդումյանը պատկերված է ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Այսօր երջանկության օրն է։ Ինչ բարդ ու շատ պարզ երևույթ ես դու, երջանկություն։ Ինչքան ես պակասում վերջերս։ Ձեզ ո՞վ կամ ի՞նչն է երջանկացնում»,- մեկնաբանություններում գրել է երկու երեխաների մայրիկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր որդու ու դստեր հետ։ Մեկնաբանություններում պրոդյուսերը խոսել էր երեխաների դաստիարակության մասին։ «Դաստիարակության ո՞ր մոդելն է ձերը։ Խի՞ստ, բարձր հսկողությու՞ն թե՞ ազատություն եւ ինքնուրույնություն։ Ունենում ես տարբեր սեռերի բալիկներ ու հասկանում ես` ամեն մեկի հետ առանձին պատմություն է»,- գրել էր երիտասարդ մայրիկը։