Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երկու երեխաների հմայիչ մայրիկը սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Նա նուրբ ականջօղեր է ընտրել ու ժամացույց։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէ, հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։
Օրերս տեղադրված լուսանկարում Լուսինե Թովմասյանի ձեռքին դեղին կակաչների գեղեցիկ փունջ էր։ Նա կրում էր ջինսե ոճային տաբատ, ճերմակ վերնաշապիկ։ Գեղեցկուհին արձակել էր վարսերը, նախընտրել նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը գրել էր․ «Եվ կապ չունի, որ պատուհանից դուրս անձրև է գալիս: Երեւանում գարնանային տրամադրություն ու դրա հետ նոր սպասումներ կան»։