Forbes-ը հերքել է Քանյե Ուեսթի՝ անհավատալի մեծ հարստության մասին լուրը. նրա ունեցվածքը մի քանի անգամ քիչ է
Forbes-ն ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ունեցվածքի վերաբերյալ նոր, ավելի ստույգ հաշվարկներ է ներկայացրել։
Ամերիկան Bloomberg պարբերականն օրեր առաջ հայտնել էր, որ ռեփեր Քանյե Ուեսթի ունեցվածքը կազմում է մոտ 7 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է Ամերիկայի ամենահարուստ թխամորթը։ Սակայն պարզվել է, որ Ուեսթի ունեցվածքը գրեթե երեք անգամ պակաս է նշվածից՝ մոտ 1,8 մլրդ դոլար։
UBS ֆինանսական հոլդինգը (հենց դրա հաշվարկից էլ ստացվում էր, որ Քանյեն դարձել է ամենահարուստ ձեռնարկատերը) ռեփերի ունեցվածքը գնահատել է՝ հաշվի առնելով Yeezy Gap նախագծից ապագա եկամուտը, որն առայժմ չի էլ թողարկվել։ Ստացվում է, որ Ուեսթը կարող է տեսականորեն դառնալ ամենահարուսը թխամորթը, եթե Yeezy-ի նոր մարզակոշիկների վաճառքի մեկնարկից հետո նախագիծը ռեփերին բերի ենթադրյալ եկամուտը։
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Ամերիկայում ամենահարուստ թխամորթ ձեռնարկատերը «Vista Equity» ընկերության սեփականատեր Ռոբերտ Ֆ․ Սմիթն է։ Նրա ունեցվածքը գնահատվում է 6 մլրդ դոլար։