Սլավիկ Գալստյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը շարունակվում է։
Հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 10-1 հաշվով առավելության հասնելով Մամադասա Սուլիայի նկատմամբ։ Նա ներկայացնում էր Ֆրանսիան։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սլավիկ Գալստյանը գոտեմարտելու է ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի հետ։