«Դարձրու՛ քո ընկերությունը մեծ նորից». Չինաստանում 616 դոլարով վաճառքի է հանվել Թրամփի՝ մեդիտացիոն ոճով և բուդդիստական մոտիվներով արձանը (լուսանկարներ)
Չինաստանի առցանց առևտրային հարթակներում վաճառքի է հանվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, որում նախկին պաշտոնյան նստած է Բուդդայի կարգավիճակում, գրում է luxurylaunches.com-ը:
Վաճառվող արձանում Թրամփը պատկերված է «մեդիտացիոն ոճով» և բուդդիստական մոտիվներով: Նրա աչքերը հառել են ներքև, իսկ ձեռքերը հենված են գրկին:
Նշվում է՝ հանրապետական գործչի քանդակը հասանելի է երկու չափերով՝ 4,6 մետր և 1,6 մետր: Դրանք համապատասխանաբար արժեն 616 և 153 ԱՄՆ դոլար:
Չինաստանի Քսիամեն քաղաքում բնակվող բնակվող վաճառողի խոսքով՝ արձանը հիշեցնում է Թրամփի «Ամերիկան նորից մեծ դարձնել» կարգախոսը: Բառախաղի արդյունքում, սակայն, այս արտահայտությունը ձեևափոխվել է, և այժմ արձանի վրա ուղղակի նշված է՝ «դարձրու՛ քո ընկերությունը մեծ նորից»:
Ներկայում վաճառքում մնացել է քանդակի միայն 100 նմուշ: Մնացած օրինակներն արդեն սպառվել են: