ԱՄՆ-ում 33-ամյա ռուսաստանցի հաքերը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Նևադայի դատարանը Ռուսաստանի 33-ամյա քաղաքացի Սերգեյ Մեդվեդևին կիբերհանցագործությունների համար դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Взгляд հրատարակությունը` հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ Մեդվեդևը, «որը նաև հայտնի է որպես «Стелс», «Сегмед» և «Серж-медведь», դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ռեկետի և կոռուպցիոն կազմակերպությունների հակազդման մասին օրենքը խախտելու համար:
Մեդվեդևը ձերբակալվել էր Թաիլանդում, 2018 թվականին ՝ ՀԴԲ-ի պահանջով: ԱՄՆ իշխանությունները նրան անվանում են անդրազգային Infraud Organization «հանցավոր խմբավորման» առաջնորդներից մեկը: Նշվում է, որ «խարդախությունն իրականացվել է կիբերհանցագործություններով զբաղվող ընկերության միջոցով»: