Այցելուները վնասել են Թրամփի արձանը, ինչի հետևանքով այն հեռացվել է Տեխասում Տյուսոյի մոմե արձանների ցուցասրահից
Տեխասի «Լուի Տյուսո» մոմե արձանների թանգարանի ցուցասրահից հեռացվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, հայտնում է FOX 8 լրատվականը։
Թրամփի արձանը հեռացվել է ցուցասրահից, քանի որ այցելուներն անընդհատ հարվածել են դրան ու վնասել այն։
Ripley Entertainment ընկերության մենեջեր Քլեյ Սթյուարթն ասել է, որ արձանը վնասվել էր դեռևս 2020 թվականի ամռանը՝ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների նախընտրական արշավից առաջ, որի համար այն տեղափոխվել էր նախասրահ, որպեսզի անվտանգության աշխատակիցնեի աչքի առջև լինի։ Սակայն նույնիսկ դա չի խանգարել որոշ այցելուների։