«Տարօրինակ է, որ «ռուս հաքերները» չեն Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ, այլ պարզապես քամին է». Զախարովան հումորային մեկնաբանություն է արել ինքնաթիռ բարձրանալիս Բայդենի սայթաքելու վերաբերյալ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակային ոճով մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տեղի ունեցած միջադեպը. վերջինս 3 անգամ սայթաքել է և քիչ է մնացել ընկնի ինքնաթիռ բարձրանալիս: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին, Բայդենի մեկնելուց առաջ: Սպիտակ տանը մեկնաբանել են, որ դեպքը տեղի է ունեցել ուժեղ քամու պատճառով:
«Բայդենի ընկնելը նախագահական ինքնաթիռի սանդուղքին շատ պարզ է բացատրվել. «դրսում ուժեղ քամի է»»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը: Տարօրինակ է, որ «ռուս հաքերները» չեն Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ, այլ պարզապես քամին է»,-գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 3 անգամ սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս, սոցցանցերում հայտնվել է տեսանյութը: Տեսանյութում երևում է, որ Բայդենը 3 անգամ սայթաքում է, իսկ վերջին դեպքում` հավանաբար ընկնում է: Դրանից հետո նա վեր է կենում և առանց օգնության մտնում ինքնաթիռ: