Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Թուրքիային նախազգուշացրել է С-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հետևանքների մասին
Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը նախազգուշացրել է Թուրքիային չգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գունդը՝ սպառնալով «լուրջ հետևանքներ»-ով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«С-400-ի ձեռքբերումը CAATSA-ի կողմից պատժամիջոցների պատճառ է դարձել: Նոր С-400 համալիրների գնումը կհանգեցնի լուրջ հետևանքների և ավելի գործուն քայլերի: Մենք պետք է կարողանանք ասել.« Թուրքիան ձեռքի տակ С-400 չունի»,-հայտարարել է դեսպանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:
Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղյալ հայտարարել վերջին «Ֆ-35» կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին օրենք,-խմբ.):
Անկարան հրաժարվել է զիջումների գնալուց և շարունակել է բանակցությունները «Ս-400»-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ: