Բայդենի աշխատակազմը մտադիր է վերանայել Չինաստանի հարցով Դոնալդ Թրամփի օրոք կայացված մի շարք որոշումներ
ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտադիր է վերանայել մի շարք որոշումներ, որոնք կայացվել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Այս մասին ամերիկա-չինական բանակցությունների արդյունքներով հայտնել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենը, գրում է Life.ru-ն:
Նա ընդգծել է, որ ներկայումս կոնգրեսի և արտասահմանցի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ քննարկվում են տնտեսությանը, առևտրին, տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր:
«Մենք այս հարցերի շուրջ այնպես առաջ կշարժվենք, որ ամբողջությամբ պաշտպանված լինեն և առաջ տարվեն մեր աշխատուժի և բիզնեսի շահերը»,- ընդգծել է Բլինկենը:
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Բայդենի աշխատակազմը Չինաստանի հետ համագործակցության որոշում կկայացնի, և չի մեկնաբանել այս առումով հետագա քայլերը: