ԱՄՆ որոշ քաղաքացիներ ներողություն են խնդրել Բայդենի կողմից արված խոսքերի համար և նամակներ ուղարկել ՌԴ դեսպանատուն
Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներից նամակներ է ստացել, որոնցում վերջիններս ներողություն են խնդրում Ռուսաստանին ուղղված իշխանությունների հայտարարությունների համար: Այս ամսին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովին:
«Ես կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր նամակներ են ուղարկել դեսպանատուն` ի պաշտպանություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շատերն արտահայտեցին իրենց անհամաձայնությունը և ներողություն խնդրեցին Վաշինգտոնից վերջերս Ռուսաստանի Դաշնությանն արված հապճեպ հայտարարությունների համար», - ասված է Անտոնովի հայտարարության մեջ, որը տեղադրվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Անտոնովը նշել է, որ իրեն հուզել է Ամերիկայի քաղաքացիների դիրքորոշումը, «ովքեր հասկանում են, որ պետությունների միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և հավասարության վրա»: