Գործող Ընտրական օրենսգրքով ՀԱԿ-ն ընտրություններին չի մասնակցի․ պատճառները մի քանիսն են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» ոչ սորոսական թևում հակված են ընտրությունների գնալ հին, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգրքով, քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին։ Սակայն մեզ ասացին, որ, այդուհանդերձ, մինչև ընտրությունները կընդունեն նոր Ընտրական օրենսգիրքը, որի նախագիծը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրվել։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։ «Կընդունվի, սակայն մի տողով կնշվի, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022-ի հունվարի 1-ից»։
Մենք տեղեկացանք նաև, որ ԸՕ-ն վճռորոշ է լինելու որոշ կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու առումով, օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի։ ՀԱԿ-ում քննարկումներ են ընթանում, սակայն եթե ընտրությունների գնան հին օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով, ՀԱԿ-ը չի մասնակցի։ Նախ, որովհետև այդքան ֆինանս չունեն, ոչ էլ՝ վարկանիշային թեկնածուներ, իսկ համամասնականի դեպքում կարող են ապավինել Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: