Արարատի մարզպետն ընտրություններ անցկացնելու որոշումից «հինգ րոպե անց» գործի է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետներին և նախընտրական ցուցումներ տվել։
Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետներն են շտապել մարզպետարան՝ լսելու և կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։
Թևոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, և առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել և առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: