Վյաչեսլավ Զայցեւը հայտնվել է դատական կատարածուների սեւ ցուցակում
Վյաչեսլավ Զայցեւի նախկին աշխատակիցները պահանջել են վճարել աշխատավարձի պարտքերը եւ այլ դրամական փոխհատուցումներ: Պաշտոնական հայցերն ընդունվել են Մեշչանյան շրջանային դատարան։
Նորաձեւության տան պարտքերը կուտակվել են 2019-ից, եւ դրանք միլիոնավոր ռուբլիներ են։ Գործերից մեկով դատարանը որոշել է կազմակերպությունից բռնագանձել մոտ 400 հազար ռուբլի, մյուսով՝ 375 հազար ռուբլի։ Տարեսկզբից Զայցեւի նորաձեւության տունը չորս դատական նիստ է պարտվել՝ գրեթե 1,2 մլն ռուբլի ընդհանուր գումարի չափով։
2019 թվականին Մոսկվայի քաղաքապետարանը 58 մլն ռուբլի է պահանջել Վյաչեսլավ Զայցեւի նորաձևության տնից։ Ըստ հանրային տվյալների, կազմակերպությունը պարտք է վարձավճարը եւ կոմունալ վճարները. 2020-ին քաղաքային իշխանությունները դատարանի միջոցով շուրջ 20 մլն պարտք են ստացել հողամասը վարձակլելու համար։ Մոդելավորողը Մոսկվայի կենտրոնում տարածք է վարձակալել 1996 թվականին 25 տարով, սակայն 2015 թվականից չի վճարել դրա համար։ Նաեւ պարզվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Վյաչեսլավ Զայցեւը հայտնվել է դատական կատարածուների սեւ ցուցակում՝ հողի հարկի 49,9 հազար ռուբլու պարտքի պատճառով:
«Խնդիրները դեռ լուծված չեն։ Հարկեր, աշխատավարձեր... ամեն տարի հսկայական պարտքեր են կուտակվում, - «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին տված հարցազրույցում պատմել է Վյաչեսլավ Զայցեւը։ - Գումար է պետք։ Իսկ գումար չկա։ Ընդհանուր առմամբ պայքարում ենք։ Ես ղեկավար գործառույթները փոխանցեցի որդուն։ Արտիստներից պատվերներ այսօր չեն ստացվում։ Վարպետները բոլորը հեռացել են»։