Արմինկայի ամառային կերպարը
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա սպիտակ տաբատ է կրում եւ տոպ։ Երգչուհին հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ աքսեուարներ։ «Մեքսիկա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր վարդերի գեղեցիկ փնջով։ Երգչուհին կրում էր սեւ բլուզ, վառ երանգի լայնեզր գլխարկ, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Արմինկան գրել էր․«Տղայիս երեւակայությունն՝ ինձ նկարելիս»։