Որոնք են ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամահացու զենքերը. The National Interest
Ամերիկյան The National Interest ամսագիրը թվարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առավել մահացու զինատեսակները:
Հրատարակության վարկանիշային աղյուսակում ներկայացված է չորս հորիզոնական, որոնցում զինատեսակները դասակարգված են՝ ըստ վտանգավորության աստիճանի:
Այսպիսով, ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամահացու ատրճանակը գերմանական արտադրության Mark 23-ն է, որը շարքային 9-միլիմետրանոց տրամաչափի փամփուշտների փոխարեն ստացել է .45 ACP ունիտար փաշփուշտ և արդիականացվել է:
Հրապարակման մեջ որպես նավատորմի մեկ այլ վտանգավոր զենք անվանվում են «Կոլումբիա» տիպի միջուկային սուզանավերը, որոնք կարող են «դառնալ աշխարհի ամենահզոր սուզանավերը»: Ամսագիրը նշում է, որ այդ միջուկային սուզանավերը, մասնավորապես, կստանան Trident ընտանիքին պատկանող հրթիռներ՝ «միջուկային զենք, որն ունակ է բառացիորեն ոչնչացնել մոլորակը»:
Ցուցակում ներկայացված երրորդ զենքը Barrett M82 խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանը և դրա ածանցյալներն են:
«Իր զանգվածային .50 BMG շրջագծով M82-ը կարող է ճշգրիտ հարված հասցնել մինչև 1800 մետր հեռավորության վրա գտնվող թիրախին»,- ասվում է հոդվածում:
Վարկանշային աղյուսակի չորրորդ տեղն է զբաղեցրել հինգերորդ սերնդի քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ տախտակամածային կործանիչ F-35C Lightning II-ը: