ԱՄՆ-ում տղամարդը 1,3 կիլոգրամ քաշով և 16,3 սմ երկարությամբ նախապատմական շնաձկան վիթխարի ատամ է գտել
ԱՄՆ-ում բրածո կենդանիների ուսումնասիրությամբ զբաղվող տղամարդը մեգալոդոն տեսակի շնաձկան վիթխարի ատամ է գտել, հաղորդում է Newsweek-ը։
Հարավային Կարոլինա նահանգի բնակիչ Մեթյու Բասակը 1,3 կիլոգրամ քաշով և 16.3 սմ երկարությամբ ատամը հայտնաբերել է ընկերուհու հետ։ Սկզբում նրանք գտել են մի փոքր ատամ, որի տակ հայտնաբերել են ավելի մեծը։
Բասակն ատամը գտել է մոտ մեկ ամիս առաջ, բայց սոցիալական ցանցերում միայն վերջերս է գրել այդ մասին: Newsweek-ի հետ զրույցում նա հայտնել է՝ հույս ունի վաճառել ատամը, որը, իր կարծիքով, կարող է արժենալ 6000 դոլար։
Մեգալոդոնը շնաձկների անհետացած տեսակ է, որը, ըստ հետազոտությունների, գոյություն է ունեցել 3,6 մլն տարի առաջ։