Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Անցած ամիս հարձակվողը չորս գոլ խփեց Լիգա 1-ում և հավաքեց ձայների 39% -ը`գերազանցելով Վիսամ Բեն-Յեդերին («Մոնակո», 33%) և Մեմֆիս Դեպային («Լիոն», 28%):
Մբապեն այս մրցաշրջանում առաջին անգամ է Լիգա 1-ի ամսվա լավագույն խաղացող ճանաչվում և իր կարիերայում 5-րդ անգամ:
Ըստ այս ցուցանիշի, նա հավասարվել է Զլատան Իբրահիմովիչին, ով 2012-ից 2016 թվականներին խաղում էր ՊՍԺ-ում: