Սուպերմոդել Բելլա Հադիդը դարձել է Marc Jacobs-ի նոր գովազդային դեմքը
Սուպերմոդել Բելլա Հադիդը դարձել է Marc Jacobs բրենդի արևապաշտպան ակնոցների նոր հավաքածուի դեմքը: 24-ամյա աստղի գրավիչ լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի Instagram-ի էջում։
Լուսանկարներում հայտնի մոդելը ներկայացնում է Marc Jacobs-ի մի քանի ակնոց։ Ֆոտոսեսիայի հեղինակը հայտնի լուսանկարիչ Սթիվ Դենսն է:
«Արևապաշտպան ակնոցների իմ նոր արշավը, որի հեղինակը Սթիվ Դենսն է, ներկայացնում ենք ձեր դատին։ Շնորհակալ եմ, Marc Jacobs, դուք գիտեք՝ ես հանուն ձեզ պատրաստ եմ ամեն ինչի»,- Instagram-ում գրել է Հադիդը։
Նշենք, որ գովազդային արշավի նկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում՝ անցյալ տարվա հուլիսին։