Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգիր տղան հոր դեմ ցուցմունք է տվել և «այդքան էլ հաճելի բաներ չի պատմել հոլիվուդյան աստղի մասին»․ Daily Mail (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգիր երեխան՝ Մեդոքսը, իր ծնողների վիճահարույց ամուսնալուծության և խնամակալության հարցով դատական լսումների ժամանակ հոր դեմ ցուցմունք է տվել, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ 19-ամյա ուսանողն արդեն ցուցմունք է տվել և այդքան էլ հաճելի բաներ չի պատմել հոր մասին»։
Աղբյուրը նաև հայտնել է, որ Մեդոքսը ցանկանում է իրավաբանորեն հեռացնել «Փիթ» ազգանունը։
«Նա ոչ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում է մոր ազգանունը։ Մեդոքսը ցանկանում է պաշտոնապես փոխել իր ազգանունը, բայց Ջոլին չի աջակցում նրա այդ որոշմանը»,- ասել է աղբյուրը։
Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև 2016 թվականին տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հարց է ներկայացրել դատարան։
Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա դերասանների ապահարզանի գործով հերթական դատական նիստը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատական արձանագրությունները վկայում են, որ Ջոլին մի քանի փաստաթուղթ է ներկայացրել դատարան, որոնցում Բրեդ Փիթի կողմից ենթադրյալ ընտանեկան բռնության մասին ապացուցներ կան։
Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Դրանից հետո զույգը սկսել է իրենց 6 երեխաների խնամքի համար դատական հայցեր ներկայացնել։ Փիթը ցանկանում է խնամակալության հավասար իրավունքներ ունենալ, մինչդեռ Ջոլին դեմ է դրան։