Մոսկվայում առաջին դասարանցի աղջիկը հիվանդանոցում է հայտնվել կոնֆետ ուտելուց հետո
Մոսկվայում առաջին դասարանցի աղջիկը հիվանդանոցում է հայտնվել կոնֆետ ուտելուց հետո, հայտնում է «Իզվեստիյա»–ն։
Մարտի 19–ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել առաջին դասարանցի մի աղջիկ՝ նախորդ օրը դասընկերուհու հյուրասիրած կոնֆետն ուտելուց և դրանից հետո ինքնազգացողության կտրուկ վատթարացում ունենալու պատճառով։ Շտապօգնությունը դպրոցականին տեղափոխել է հիվանդանոց: Բժիշկները քաղցրավենիքը հանել են նրա կերակրափողից, այնուհետև աղջկան տուն ուղարկել։
Իրավապահ մարմինները հետաքննում են դեպքի մանրամասները։