ՌԴ Խիմկի քաղաքի 9 հարկանի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
ՌԴ Խիմկի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի, հայտնում է kommersant.ru լրատվականը։
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի 9 հարկանի շենքում. զոհերից բացի հաղորդվել է նաև 4 վիրավորի մասին։ Զոհերի թվում են մեկ տղամարդ և երկու երեխա։ Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջադեպի նախնական պատճառ է համարում գազի պայթյունը:
Պայթյունի պատճառով ութերորդ և իններորդ հարկերի միջև եղած պատը փլվել է, հրդեհ է բռնկվել: Կրակն այժմ մարված է։