ՌԴ վարչապետն Աթենքում մասնակցելու է Հունաստանի անկախության 200-ամյակին նվիրված ռազմական շքերթին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Հունաստանի անկախության 200-ամյակին նվիրված ռազմաշքերթին, հայտնում է Greek City Times-ը։
ՌԴ վարչապետը ներկա է գտնվելու մարտի 25–ին Աթենքի Սինդաղմա հրապարակում անցկացվելիք շքերթին, որը նվիրված է Հունաստանի անկախության համար սկսված պատերազմի 200-ամյակին։
Միշուստինը Աթենք է ժամանելու մարտի 24–ին և հանդիպում է ունենալու վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։
Ռազմական շքերթին մասնակցելու են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բրիտանական թագի ժառանգորդ արքայազն Չարլզը։