Հայերը պետք է փորձեն ավելի շատ համագործակցել քրդերի հետ. Արտակ Շաքարյան
Թուրքիայում կար մի երդում, որ բոլոր դպրոցականներն անպայման ամեն առավոտյան արտասանում էին, ինչն ավելի շատ ռասիստական էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով' «Թուրքիայի ժողովրդավարացման» փաթեթի ամենադրական զարգացումն այդ երդումը հանելն էր: Նրանք ասում էին՝ թուրքն աշխատասեր է և ճիշտ, երանի նրան, ով թուրք է:
Արտակ Շաքարյանի խոսքով' քրդական համայնքը ծափահարում է այս փաթեթին: Քրդերը այդպիսով շանս կունենան իրենց զավակներին սովորեցնել քրդերեն, սեփական տեղանունները քրդերեն դնել, հնարավորություն են ունենալու ներկայացված լինել խորհրդարանում ավելի կազմակերպված:
Թուրքագետը հավելեց նաև, որ Էրդողանն ամեն ինչ անում է քրդեհի պահանջները բավարարելու համար' սիրաշահելով քրդերին: Այդ բարեփոխումներով քրդերը հնարավորություն են ունենում նաև վերականգնել 1980-ականներից մնացած տեղանունները: Անդրադառնալով հայերին թուրքագետը նշեց, որ հայերը պետք է փորձեն ավելի շատ համագործակցել քրդերի հետ: