Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսին կրկին «ԱՄՆ նախագահ» է անվանել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսին կրկին «նախագահ» է անվանել, հաղորդում է New York Post-ը։
Խոսելով Արիզոնա նահանգում պատվաստումների մասին՝ Բայդենը Հարիսին սխալմամբ անվանել է «մեր նախագահը»։
Հատկանշական է, որ ներկաներից ոչ մեկը չի ուղղել Սպիտակ տան ղեկավարին, իսկ ինքը՝ Բայդենը, չի նկատել լեզվի սայթաքումը։
Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը Հարիսին սխալմամբ «ԱՄՆ նախագահ» է անվանում․ դեկտեմբերի վերջին Բայդենն իր վարչակազմում ապագա փոխնախագահին անվանել էր «Սպիտակ տան նորընտիր ղեկավար»։
Այս ամիս Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Բայդենը մոռացել էր նաև պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «տղան, որը ղեկավարում է Պենտագոնը»։
Նշենք, որ նախօրեին իր ելույթի ժամանակ Բայդենը նշել է, որ առաջիկայում ԱՄՆ-ն կհատի կորոնավիրուսի դեմ պատվաստված 100 մլն ամերիկացիների նշաձողը։