Եվրոպան շարժվում է «կորոնաանձնագրերի» վերաբերյալ Միցոտակիսի առաջարկի ուղղությամբ. Greek City Times
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունից անմիջապես հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկնաբանել է «կորոնաանձնագրերի» վերաբերյալ Հունաստանի առաջարկի ընդունումը, հայտնում է Greek City Times-ը:
«Եվրոպան առաջ է շարժվում մեր առաջարկով: Թվային կանաչ հավաստագրերի ներդրման գործընթացն իրականացվում է», - գրել է Միցոտակիսն իր թվիթերյան միկրոբլոգում և հավելել, - «Սա որոշում է, որը զգալիորեն կնպաստի քաղաքացիների տեղաշարժին և կօգնի խթանել զբոսաշրջությունն ու այն տնտեսությունները, որոնք մեծապես ապավինում են դրան»:
Ավելի վաղ ւրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ համավարակի պայմաններում երկրների աստիճանական, ապահով և տևական վերաբացման համար կորոնոավիրուսի դեմ պատվաստման թվային կանաչ հավաստագրերը կներդրվեն: