Թուրքիայում առնվազն 26 ահաբեկչություն է կանխվել 2021 թվականի սկզբից
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 18-ին հայտնել Է, որ հանրապետության անվտանգության ուժերին հաջողվել Է առնվազն 26 ահաբեկչական գործողություն կանխել 2021 թվականի առաջին ամիսներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տարեսկզբից ի վեր կանխվել Է 26 ահաբեկչական գործողություն, ընդ որում դրանցից մեկը կանխվել Է այսօր»,- մեջբերում Է նրա խոսքն Anadolu գործակալությունը:
Մինչդեռ, ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ 2020 թվականին կանխվել Է ահաբեկչական ուղղվածության 152 հանցագործություն: