«Ծանր ժամանակաշրջան կլինի մինչև ապրիլի կեսը». Մակրոնը` համավարակի դեմ պայքարի մասին
Առաջիկա ամսվա ընթացքում Ֆրանսիային «ծանր ժամանակաշրջան» է սպասվում կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին տեղեկացրել է BFM հեռուստաալիքը՝ խոսելով պետության ղեկավարի Սեն Ժերմեն ան Լայի տեղական հիվանդանոց այցի մասին, գրում է korrespondent.net կայքը:
«Ծանր ժամանակաշրջան կլինի մինչև ապրիլի կեսը»,-մեջբերում է հեռուստաընկերությունը նախագահի խոսքերը:
Միևնույն ժամանակ, Մակրոնը չի բարձրաձայնել առկա միջոցառումները խստացնելու կամ դրանք պահպանելու կառավարության ծրագրերը: Ակնկալվում է, որ դրանց մասին պաշտոնապես կհայտարարվի մարտի 18-ին: