ՌԴ-ն մարտին արգելել է 18 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը
Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»–ի գրասենյակը տեղեկացրել է, որ մարտի սկզբից ի վեր Ադրբեջանից բերված 18 տոննա լոլիկի ներկրումը Ռուսաստանի Դաշնություն չի թույլատրվել, հայտնում է minval.az-ը:
«Բուսասանիտարական վերահսկողության ընթացքում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնություն ներմուծել 18 տոննա ադրբեջանական լոլիկ, որի համար հիմք է հանդիսացել լաբորատոր զեկույցը, որը հաստատում էր բանջարեղենում լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) հայտնաբերումը», - նշել է գերատեսչությունը։
Ըստ տեղեկությունների, մթերքը հետ է վերադարձվել Ադրբեջան: Բացի այդ, մթերքը ներմուծողները վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական օրենսգրքի 10․2 կետի համաձայն: